ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 
  • ԵՄ-ն ակնկալում է լարվածության թուլացում ԼՂ հակամարտության գոտում

    ԵՄ-ն ակնկալում է լարվածության թուլացում ԼՂ հակամարտության գոտում

    22.06.2017| 23:49
    Հրադադարի վերջին խախտումները, որոնց հետևանքով Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու շփման գծում եղան բազմաթիվ զոհեր ակնհայտ հիշեցում են, որ ստատուս քվոն անկենսունակ է՝ նշվում է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հանձնաժողովի խոսնակ Մայա Կոսիյանչիչի հունիսի 22-ի հայտարարության մեջ, որը տրամադրել է Հայաստանում ԵՄ պատվիրակության քաղաքական, տնտեսական, մամուլի և տեղեկատվության բաժինը։
  • Արա Բաբլոյան. Սերժ Սարգսյանը կմնա մեր առաջնորդը նաև 2018-ից հետո

    Արա Բաբլոյան. Սերժ Սարգսյանը կմնա մեր առաջնորդը նաև 2018-ից հետո

    22.06.2017| 23:46
    Սերժ Սարգսյանը կմնա մեր առաջնորդը նաև 2018-ից հետո՝ ԱԺ-ում կառավարության 2017-22 թվականների ծրագրի քննարկման ժամանակ հայտարարել է ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:
  • Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է ԵԺԿ գագաթնաժողովին

    Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է ԵԺԿ գագաթնաժողովին

    22.06.2017| 23:45
    Աշխատանքային այցով Բելգիայի Թագավորությունում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Բրյուսելում մասնակցել է ԵԺԿ ընդլայնված կազմով գագաթնաժողովին, որ վարել է ԵԺԿ նախագահ Ժոզեֆ Դոլը:
  • Ադրբեջանը դիվերսիայի փորձ է կատարել, առնվազն 4 զոհ ունի

    Ադրբեջանը դիվերսիայի փորձ է կատարել, առնվազն 4 զոհ ունի

    22.06.2017| 23:44
    Հունիսի 21-ի լույս 22-ի գիշերը ադրբեջանական հատուկ ջոկատայինների կողմից հակամարտ զորքերի շփման գծում ձեռնարկվել է դիվերսիոն ներթափանցման փորձ՝ տեղեկացնում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը։
  • Թբիլիսիում բացվել է Վացլավ Հավելի արձանը

    Թբիլիսիում բացվել է Վացլավ Հավելի արձանը

    22.06.2017| 23:41
    Թբիլիսիի կենտրոնում բացվել է Չեխիայի առաջին նախագահ Վացլավ Հավելի արձանը: Խորհրդային շրջանի հայտնի այլախոհ, դրամատուրգ, Չեխիայի նախագահ Հավելի արձանը տեղադրվել է Վակե թաղապետարանի շենքի հարևանությամբ:
  • Ասադի հեռացումը Մակրոնի համար այլևս առաջնահերթ չէ

    Ասադի հեռացումը Մակրոնի համար այլևս առաջնահերթ չէ

    22.06.2017| 23:38
    Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հեռացումն այլևս Ֆրանսիայի առաջնահերթ պահանջը չէ՝ հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: «Ես չեմ պահանջել, որ Բաշար Ասադի հրաժարականը նախնական պայման լինի, ոչ ոք ինձ չի ներկայացրել նրա հնարավոր օրինական ժառանգորդին»,- հայտարարել է Էմանուել Մակրոնը:
  • Նալբանդյանը Սերբիայում

    Նալբանդյանը Սերբիայում

    22.06.2017| 23:36
    ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը վաղը կմեկնի Սերբիա՝ ներկա գտնվելու Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի պաշտոնի ստանձնման արարողությանը։ 47-ամյա Վուչիչն այդ պաշտոնում փոխարինում է Տոմիսլավ Նիկոլիչին:
  • Լեհաստանում արգելվեց կոմունիստական քարոզչությունը

    Լեհաստանում արգելվեց կոմունիստական քարոզչությունը

    22.06.2017| 23:35
    Լեհաստանի Սեյմը այսօր կողմ քվեարկեց օրենքի փոփոխությանը, որն արգելում է կոմունիստական քարոզչությունը կամ տոտալիտար այլ կարգերի անվանումների օգտագործումը շենք-շինությունների համար: Օրենքն արգելում է խորհրդային դարաշրջանի արձանների՝ այդ թվում Կարմիր բանակի արձանները:
  • Բունդեսթագը հաստատել է Ինջիրլիքից գերմանական զորախմբի դուրսբերումը

    Բունդեսթագը հաստատել է Ինջիրլիքից գերմանական զորախմբի դուրսբերումը

    22.06.2017| 23:35
    Բունդեսթագը երեկ հավանություն է տվել Թուրքիայի Ինջիրլիք ավիաբազայից զինվորականներին դուրս բերելու որոշմանը: Առաջարկին կողմ են քվեարկել 569 պատգամավորներից 461-ը:
  • Սենոր Հասրաթյան. Ընդունել ըմբռնումով և չխաբվել

    Սենոր Հասրաթյան. Ընդունել ըմբռնումով և չխաբվել

    22.06.2017| 23:34
    «Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունն այսօր առավոտյան տարածեց հերթական ապատեղեկատվությունը հայկական անօդաչու թռչող սարք խոցելու մասին, իսկ այնուհետև «թևեր տալով» սեփական հորինվածքին, զարգացրեց այն՝ հայտարարելով, թե «պատասխան հարվածը լինելու է կործանիչ»,- Ֆեյսբուքում գրել է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Սենոր Հասրաթյանը: